22/05/2026
Սիրելի շրջանավարտներ,
Այսօր ձեր կյանքի ամենագեղեցիկ էջերից մեկն է բացվում՝ լի երազանքներով, հույսերով և պատասխանատվությամբ։ Դուք ավարտում եք դպրոցը՝ որպես գիտելիքի, բարության և հայրենասիրության կրողներ։
Այս պահից սկսվում է ձեր ճանապարհը դեպի մեծ կյանք, որտեղ ամեն քայլը պահանջում է պաշտպանություն՝ ձեր արժեքների, ձեր ընտրության և ձեր ապագայի համար։ Պաշտպանեք ձեր ազնվությունը, ձեր հավատը, ձեր հայրենիքը։
Եղեք ուժեղ, ինչպես լեռները, և պարզ, ինչպես մանկության ժպիտը։ Թող ձեր ձեռքերը կառուցեն, ոչ թե քանդեն, ձեր խոսքը հնչի ճշմարտությամբ, ոչ թե վախով։
Շնորհավորում եմնք ձեզ՝ գիտելիքի, ընկերության և երազանքի այս ճանապարհի համար։ Թող ձեր կյանքը լինի լուսավոր, իսկ ձեր քայլերը՝ վստահ ու պաշտպանված։
Սիրով և հարգանքով ՝ The Law For Justice ⚖️
Օրենքով արդարացի լուծումներ
Հրայր Խաչատրյան-փաստաբանական գրասենյակ
Հրայր Խաչատրյան Հասմիկ Վարդանյան