«Ուլիխանյան» փաստաբանական գրասենյակ

  • Home
  • Armenia
  • Ijevan
  • «Ուլիխանյան» փաստաբանական գրասենյակ

«Ուլիխանյան» փաստաբանական գրասենյակ Իրավաբանական խորհրդատվություն, փաստաբանական ծառայություններ, դատական ներկայացուցչություն

04/07/2026

📌⚖️⚖️⚖️ԴԱՏԱՐԱՆԸ ԲԱՎԱՐԱՐԵՑ ԱՆՉԱՓԱՀԱՍ ՎՍՏԱՀՈՐԴԻՍ ՆԿԱՏՄԱՄԲ ԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՐԿԱԴՐԱՆՔԻ ՄԻՋՈՑ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ` նրա նկատմամբ հսկողությունը հանձնարարելով համապատասխան իրավասու մարմնին։
📌 Հատկանշական է, որ պաշտպանյալիս նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել, իսկ վարույթը նախաքննության փուլում փոխակերպվել է դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոց կիրառելու վարույթի՝ նախ մեր կողմից ներկայացված միջնորդության, ապա նաև քննիչի համապատասխան միջնորդության հիման վրա։
Հաճելի է աշխատել պրոֆեսիոնալների հետ))))

16/06/2026

❗️❗️❗️ԿՐԿԻՆ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ
Ինտերպոլի մակարդակով հետախուզվող անձի մասով ⚖️⚖️⚖️
📌Այս անգամ ևս վստահորդիս չեն հանձնում Հայցող պետությանը, իսկ նրա նկատմամբ հայտարարված ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՏԱԽՈՒԶՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՎՈՒՄ Է։😇

📌Վստահորդս ազատ է արձակվել քրեակատարողական հիմնարկից և վերադառնում է հայրենիք... ⚖️⚖️⚖️

Հաջողությունների շարքից⚖️⚖️⚖️    📌Վստահորդիս նկատմամբ, ով հետախուզվում էր Ինտերպոլի մակարդակով, կիրառվեց չվերադարձելիութ...
14/06/2026

Հաջողությունների շարքից⚖️⚖️⚖️

📌Վստահորդիս նկատմամբ, ով հետախուզվում էր Ինտերպոլի մակարդակով, կիրառվեց չվերադարձելիության սկզբունքը, և որոշում կայացվեց նրան չվերադարձնել հայցող պետությանը։
📌Վերջինս ազատ արձակվեց քրեակատարողական հիմնարկից և վերադառնում է հայրենիք⚖️

❗️❗️❗️Հաղթանակների շարքից )))))⚖️Վերաքննիչ քաղաքացիական դատարանը բավարարեց մեր կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը, առաջ...
10/04/2026

❗️❗️❗️Հաղթանակների շարքից )))))
⚖️Վերաքննիչ քաղաքացիական դատարանը բավարարեց մեր կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը, առաջին ատյանի դատարանի վճիռը բեկանեց և ուղարկեց նույն դատարան՝ ամբողջ ծավալով նոր քննության։
⚖️Նախորդիվ, մեր միջնորդության հիման վրա, ամբողջությամբ կասեցվել էր վճռի կատարումը։

⚖️Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանն ամբողջությամբ մերժեց ծանր հանցանք կատարելու մեջ մեղադրվող պաշտպանյալիս ն...
25/11/2025

⚖️Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանն ամբողջությամբ մերժեց ծանր հանցանք կատարելու մեջ մեղադրվող պաշտպանյալիս նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ նախաքննության մարմնի միջնորդությունը

21/11/2025

‼️Հարգելի՛ քաղաքացիներ,
Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանքն օտարերկրյա պետություն ներկայացնելու համար անհրաժեշտ է դիմել ՀՀ արտաքին գործերի նախարարություն:
Խնդրում ենք բոլոր հարցերով դիմել Արտաքին գործերի նախարարություն:

18/11/2025

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱԼԱՏՆ ՈՒՂԵՆԻՇԱՅԻՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ Է ՁԵՎԱՎՈՐԵԼ ՕՐԻՆԱԿԱՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏԱԾ ՎՃՌՈՎ ՀԱՍՏԱՏԱԾ ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ ՎԵՐԱՆԱՅԵԼՈՒ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՎ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԼԻՆԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Վճռաբեկ դատարանը, 2025 թվականի նոյեմբերի 14-ի թիվ ԵԴ/37654/02/22 որոշմամբ արձանագրել է, որ թեև հաշտության համաձայնությունը հանդիսանում է դատական վարույթի կողմերի ազատ կամահայտնությամբ կնքվող պայմանագիր (գործարք), որն ուղղված է փոխադարձաբար ընդունելի պայմաններով քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դադարեցնելուն, այդուհանդերձ վեճն ըստ էության լուծող դատական ակտով՝ վճռով հաստատվելու փաստի ուժով այն իր էությամբ ու իրավական հետևանքներով փոխակերպվում է դատական ակտի և կարող է վիճարկվել բացառապես օրենքով նախատեսված բողոքարկման կամ վերանայման մեխանիզմով։
Նման պայմաններում գործին մասնակցող անձինք հաշտության համաձայնության դրույթները կարող են վիճարկել միայն տվյալ հաշտության համաձայնությունը հաստատած վճռի բողոքարկման կամ վերանայման օրենքով նախատեսված ընթացակարգերով։ Համապատասխանաբար դատարանի վճռով հաստատված հաշտության համաձայնության կամ դրա առանձին պայմանների նկատմամբ քաղաքացիական օրենսդրության՝ գործարքների անվավերության, պայմանագիրը դատական կարգով փոփոխելու կամ լուծելու վերաբերյալ իրավակարգավորումները կիրառելի չեն, հետևաբար դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատված հաշտության համաձայնության պայմանները վերանայելու վերաբերյալ հայցերը, անկախ դրանց հիմքերից, ենթակա չեն քննության քաղաքացիական դատավարության կարգով, քանի որ այլևս դուրս են դատարանի իրավասության շրջանակներից:
Վճռաբեկ դատարանը գտել է, որ այն դեպքում, երբ գործին մասնակցող անձինք չեն օգտվում դատական ակտը բողոքարկելու օրենքով իրենց վերապահված հնարավորությունից, և գործի վարույթը հաշտության համաձայնությամբ ավարտելու մասին վճիռը մտնում է օրինական ուժի մեջ, այդ պահից այն ստանում է վերջնական բնույթ, դառնում է անհերքելի (անփոփոխելի, անբողոքարկելի), պարտադիր ու ապահովվում է պետական հարկադրանքի ուժով, իսկ պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, իրավաբանական անձինք ու քաղաքացիներն իրենց գործունեության ընթացքում պարտավոր են հաշվի առնել օրինական ուժի մեջ մտած դատական ակտը և իրավունք չունեն տվյալ դատական ակտով լուծված հարցի վերաբերյալ կայացնելու նոր որոշում։ Ըստ այդմ, դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատված հաշտության համաձայնության պայմանները վերանայելու վերաբերյալ հայցադիմումի ընդունումը պետք է մերժվի, իսկ այն դեպքում, երբ այն սխալմամբ ընդունվել է վարույթ, դատարանը պարտավոր է կայացնել գործի վարույթը կարճելու վերաբերյալ դատական ակտ՝ գործը քաղաքացիական դատավարության կարգով քննության ենթակա չլինելու հիմքով։

Որոշումը տե՛ս հետևյալ հղմամբ՝
https://www.cassationcourt.am/precedent/precedent-single-decision/civil-cases/3055

⚖️Սահմանադրական  դատարանը, քննության առարկա դարձնելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-...
10/11/2025

⚖️Սահմանադրական դատարանը, քննության առարկա դարձնելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի՝ Սահմանադրության համապատասխանության հարցը, որոշել է. ✅«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որի համաձայն՝ դատական ակտը նոր հանգամանքով ենթակա է վերանայման, եթե Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրի հիման վրա գործող միջազգային դատարանի` ընդդեմ Հայաստանի Հանրապետության գործով ուժի մեջ մտած վճռով կամ որոշմամբ հիմնավորվել է Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը` Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված՝ հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման դիմաց նախնական և համարժեք փոխհատուցման որևէ սկզբունքի խախտված ճանաչվելու դեպքում՝ հաշվի առնելով նաև այդ համատեքստում ներպետական դատական ատյանների կողմից Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրի հիման վրա գործող միջազգային դատարանի` ընդդեմ Հայաստանի Հանրապետության գործով ուժի մեջ մտած վճռով կամ որոշմամբ արտահայտված վերաբերելի իրավական դիրքորոշումներից շեղվելու հանգամանքը՝ անկախ տվյալ գործին անձի մասնակից լինելու հանգամանքից»:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄ
ԷՄՄԱ ԹՈՒՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 419-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 2-ՐԴ ԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
https://concourt.am/decision/decisions/6911a0df355e6_SDV-1801.pdf

20/10/2025

‼️❓️Ե՞րբ է գույքը համարվում անժառանգ...

⚖️ Անձի մահից հետո նրա գույքի նկատմամբ
📍Եթե չկան ո'չ ըuտ կտակի և ո'չ էլ ըuտ oրենքի ժառանգներ կամ նրանք հրաժարվել կամ մեկուuացվել են ժառանգությունից, ապա ժառանգվող գույքը ճանաչվում է անժառանգ:
📍Ավելին` գույքը, որը ճանաչվել է անժառանգ, օրենքի ուժով անցնում է ժառանգության բացման վայրի համայնքի uեփականությանը:

⚠️Շտապե'ք գրանցել Ձեր իրավունքները։

«Ուլիխանյան» փաստաբանական գրասենյակ
_____________________________________
☎️ 098878388
📍ք.Իջևան, Անկախության 4

#փաստաբան #իրավաբան #փաստաբանականԳրասենյակ
#ՔաղաքացիականԳործ
#ՓաստաբանականԾառայություն
#ԻրավաբանականԽորհրդատվություն

Իրավաբանական խորհրդատվություն, փաստաբանական ծառայություններ, դատական ներկայացուցչություն

⁉️Ի՞նչ անել, երբ աշխատանքից ազատվել եք առանց օրինական հիմքերի:⚠️ Աշխատանքային հարաբերությունների դադարեցումը գործատուի ն...
15/10/2025

⁉️Ի՞նչ անել, երբ աշխատանքից ազատվել եք առանց օրինական հիմքերի:

⚠️ Աշխատանքային հարաբերությունների դադարեցումը գործատուի նախաձեռնությամբ կարգավորվում է ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածով։

Նման դեպքում աշխատողն իրավունք ունի`
✅️ Ստանալ գրավոր ծանուցում ազատման մասին,
✅️ Ստանալ վերջնահաշվարկ,
✅️ Պահանջել ազատման պատճառների գրավոր պարզաբանում,
✅️ Վիճարկել ազատման հրամանը, եթե այն իրականացվել է առանց օրինական հիմքի կամ ընթացակարգի խախտմամբ,
✅️ Ստանալ փոխհատուցում հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար։

‼️‼️‼️ Աշխատանքից ազատման հրամանը վիճարկելու պահանջով դատարան կարող եք դիմեք 2֊ամսյա ժամկետում։

«Ուլիխանյան» փաստաբանական գրասենյակ
_____________________________________
☎️ 098878388
📍ք.Իջևան, Անկախության 4

#փաստաբան #իրավաբան
#փաստաբանականԳրասենյակ #ԻրավաբանականԽորհրդատվություն

Address

Անկախության փողոց, թիվ 4 շենք
Ijevan
4001

Opening Hours

Monday 10:00 - 06:00
Tuesday 10:00 - 06:00
Wednesday 10:00 - 06:00
Thursday 10:00 - 06:00
Friday 10:00 - 06:00

Alerts

Be the first to know and let us send you an email when «Ուլիխանյան» փաստաբանական գրասենյակ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share