25/08/2024
ՖԻՆԱՆՍԱԲԱՆԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ
Իրավաբանական ծառայություններ ենք մատուցում ինչպես Հայաստանի ֆինանսական համակարգի մասնակիցներին, այնպես էլ վերջիններիս ծառայություններից օգտվողներին (պահպանելով շահերի բախման բացառման սկզբունքը)։ Ֆինանսական ինստիտուտներին իրավաբանական աջակցություն է ցուցաբերում ՀՀ գործող օրենսդրության և ՀՀ կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերի պահանջներին համապատասխան գործունեություն իրականացնելու հարցում, ինչպես նաև ֆինանսական պրոդուկտների մշակման, իրավական ռիսկերի զսպման հարցերում։ Այս ոլորտում աջակցում ենք նաև սպառողներին ֆինանսական ինստիտուտների հետ ծագող խնդիրների դեպքում՝ ցուցաբերելով իրավական օժանդակություն հարցի արտադատական և դատական փուլերում։